Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը

09:18   18 Հունվար 2020    320

​Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը, հաղորդում է Reuters-ը:

Պետության ղեկավարը որոշել է «վարչապետին շանս տալ»: Զելենսկին պնդում է կառավարությունում «թույլ օղակներ գտնելու և դրանք փոխարինելու» անհրաժեշտությունը, սակայն, դեմ է ամբողջ կաբինետի հրաժարականին, քանի որ երկիրը տնտեսական և քաղաքական ցնցումների ենթարկելու ժամանակը չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուկրաինայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել հունվարի 17-ին՝ կառավարության նիստի գաղտնալսման հետ կապված սկանդալից հետո: Ցանցում տեղադրված աուդիո ձայնագրություններում, անձը, որի ձայնը հիշեցնում է Գոնչարուկին, քննադատում է Զելենսկիի տնտեսության վերաբերյալ գիտելիքները, իսկ իրեն անվանում է տգետ:

Վարչապետի պաշտոնանկության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացնել միայն Գերագույն ռադան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները