Microsoft-ը 1 մլրդ դոլար կհատկացնի մթնոլորտում ածխածնի դեմ պայքարի համար

19:23   20 Հունվար 2020    604

Microsoft-ը որոշել է 2030 թվականին ածխածնից օդն ավելի ակտիվ մաքրել, քան այն արտանետում են իր օբյեկտներն ու ձեռնարկությունները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Forbes-ին, ընկերությունը բնապահպանական նպատակներով ծախսելու է 1 մլրդ դոլար: Ածխածնային հետքի դեմ ստիպված են պայքարել բոլորը, իսկ ամենաունեւորները պետք է ավանգադում լինեն, վստահ է ընկերության ղեկավարությունը:

Microsoft-ը որոշել է ամբողջությամբ ազատվել մթնոլորտում ածխածնային հետքից, որը թողել է 1975 թվականին իր հիմնադրման պահից հետո: Ընկերությունը մտադիր է 2030 թվականին դառնալ «ածխածնաբացասական». օդն այդ տարրից ավելի ակտիվ մաքրել, քան այն արտանետում են իր գրասենյակներն ու արտադրամասերը:

Ընդ որում՝ այդ ծավալները նշված ժամանակում պետք է կլիսով չափ կրճատվեն: Մշակողը մտադիր է գլխավոր նպատակին հասնել 2050 թվականին: Արտադրողը մտադիր է ներկայացնել տեխնոլոգիա, որը ե՛ւ իր մատակարարներին, ե՛ւ հաճախորդներին թույլ կտա կրճատել սեփական ածխածնային հետքերը, նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները