Ամերիկյան ռազմավարական անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի սահմանների մոտ

10:28   18 Հունվար 2020    310

Ամերիկյան ռազմավարական անօդաչու սարքը հետախուզություն է իրականացրել Ղրիմի սահմանների մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով PlaneRadar մոնիթորինգային աղբյուրին:

ԱՄՆ զինված ուժերին պատկանող RQ-4 Global Hawk անօդաչու սարքը թռիչք է կատարել Սիցիլիա կղզում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայից, մոնիթորինգ է իրականացրել Դոնբասի շփման գծում, որից հետո հետախուզական թռիչք է իրականացրել սևծովյան ափերին:

Նմանատիպ թռչող սարքերի հետախուզական թռիչքները հաճախակիացել են Ղրիմի շրջանում և Կրասնոդարի երկրամասում, Բալթյան ծովում և Սիրիայում ռուսական բազաների շրջակայքում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ կոչ է արել ամերիկյան ղեկավարությանը դադարեցնել նման հետախուզական գործողությունները, սակայն Պենտագոնը հրաժարվել է դա անել, գրում է աղբյուրը:

RQ-4 Global Hawk-ն ամերիկյան ռազմավարական անօդաչու թռչող սարք է: Ստեղծվել է Northrop Grumman ընկերության դուստր կազմակերպության կողմից: Այս տեսակի առաջին անօդաչու սարքը ռազմական առաջադրանքներ է սկսել կատարել 2006 թվականի մարտից:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները