Թրամփը ցանկանում է Դավոսում հանդիպել Իրաքի նախագահի հետ․ CBS

11:16   18 Հունվար 2020    533

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բանակցություններ վարել իր իրաքցի գործընկերոջ՝ Բարհամ Սալեհի հետ՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը՝| հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Ֆորումը տեղի է ունենալու հունվարի 21-24-ին։ Ինչպես պատմել են աղբյուրները, դրա ընթացքում հնարավոր է երկու երկրների առաջնորդների հանդիպում տեղի ունենա։

Ներկայումս բանակցությունների անցկացման շուրջ խորհրդակցություններ են տեղի ունենում։

Ինչպես նշվում է, Սպիտակ տանը հավանություն են տվել Թրամփի և Սալեհի հնարավոր հանդիպմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Դավոսում  


Վերնագիրի այլ պիտակները