Գնդակոծությունների արդյունքում Հալեպում 28 մարդ է զոհվել

12:30   18 Հունվար 2020    401

Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինների գնդակոծությունների արդյունքում 28 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 56-ը վնասվածքներ են ստացել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։

Նշվում է, որ զինվորականներ չեն տուժել։

Հայտնի է, որ գնդակոծությունները տեղի են ունեցել Իդլիբ նահանգի՝ ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտիներից՝ հասնելով անգամ Հալեպի կենտրոնական փողոցներ։

Տեղի հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Մանաֆ Շարբաջիի խոսքերով, 18 վիրավորներից երեքը մահացել են, մի քանիսին վիրահատել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպում  


Վերնագիրի այլ պիտակները