Հայտնի «Էլ Չապո» նարկոբարոնի դուստրը հոր պատվին գարեջուր է թողարկել

13:29   18 Հունվար 2020    255

Հայտնի Խոակին Գուսման «Էլ Չապո» (Գաճաճ) նարկոբարոնի դուստրը հոր պատվին գարեջուր է թողարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գարեջուրը «El Chapo 701» բրենդի մի մասն է, որն արդեն հագուստ է թողարկում: 2009 թվականին Forbes ամսագիրն Էլ Չապոյին աշխարհի 701-րդ հարուստ մարդն է անվանել: Այդ պահին նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար:

«Էլ Չապո» գարեջրի մեկ շիշը կարժենա 70,10 պեսո (3,73 դոլար):

Նարկոբարոնը թրմանյութեր է մատակարարել ամբողջ աշխարհով մեկ եւ փախուստի է դիմել խիստ ռեժիմի 2 բանտերից, արտահանձնվել է ԱՄՆ 2017 թվականին եւ անցած տարի մեղավոր ճանաչվել թմրանյութերի առեւտրում բազմաթիվ մեղադրանքներով: Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԷլՉապո  


Վերնագիրի այլ պիտակները