Մեծ Բրիտանիայում միջոցառումներ են կազմակերպում Brexit-ի կապակցությամբ

14:17   18 Հունվար 2020    432

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու էպոպեայի ավարտին Լոնդոնում հատուկ միջոցառումներ են նախատեսում։ Մասնավորապես նախատեսվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի ուղերձը ազգին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Իսկ հունվարի 31-ին՝ այն օրը, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից, բրիտանական կառավարությունը հատուկ նիստ կանցկացնի։ Խորհրդանշական է, որ նիստը անցկացվելու է ոչ թե Լոնդոնում, այլ Անգլիայի հյուսիսում․ այդ նիստին քննարկվելու են Մեծ Բրիտանիայի բոլոր մասերի՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի զարգացման հեռանկարները ԵՄ կազմից դուրս։

Մեծ Բրիտանիայի կառավարության տունն էլ այդ օրը հատուկ լուսավորություն կստանա։ Դաունինգ-սթրիթի 10-րդ տան մուգ գույնի պատին այդ օրը պրոյեկտորով ժամացույց կցուցադրվի, որը ցույց կտա ԵՄ կազմից դուրս գալու վերջին րոպեները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները