Հազարավոր աղջիկներ են հայտավորվել ճապոնացի միլիարդատեր Մաեձավայի սիրեցյալը դառնալու համար

15:41   18 Հունվար 2020    298

20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը:

Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը: Այդ մասին հայտնել Է AsiaOne-ը: Մրցույթի մասնակիցների թվի վերաբերյալ տվյալներ Է ներկայացրել AbemaTV սթրիմինգային ծառայությունը, որը հեռարձակելու Է հեռուստաշոուն: Մաեձավայի խոսքով՝ ինքը ցանկացել Է գտնել իր միակին լուրջ հարաբերությունների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քասթինգի մեկնարկի մասին հայտնի Է դարձել հունվարի սկզբին: Full Moon Lovers անվանումը կրող հեռուստաշոուին կկարողանան մասնակցել մինչեւ 20 տարեկան աղջիկներ: Պլանավորվում Է, որ եթերում միլիարդատերը մի քանի տեսակցություն կանցկացնի հավակնորդուհիների հետ: Հնարավոր զուգընկերուհուն նա կընտրի 2020 թվականի մարտին: 44-ամյա Մաեձավան մոդելագործ Է եւ Zozo հագուստի առցանց-խանութի հիմնադիրը:

Forbes-ը նրա կարողությունը գնահատում Է երկու միլիարդ դոլար: Նա կդառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկը, որը կուղեւորվի Լուսնի ուղեծիր: Թռիչքը կկազմակերպի SpaceX-ը՝ ամերիկացի գործարար Իլոն Մասքի ընկերությունը: 2019 թվականի սեպտեմբերին ճապոնացի միլիարդատերը վաճառել Է իր ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ թողել գլխավոր տնօրենի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մաեձավայ  


Վերնագիրի այլ պիտակները