ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար, թե արդյոք Իովանովիչին Ուկրաինայում սպառնացել են. Պոմպեո

14:26   18 Հունվար 2020    420

ԱՄՆ Պետդեպարտամենտը կանի հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար, թե արդյոք Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Իովանովիչին սպառնացել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Այս շաբաթ հրապարակվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ուկրաինայում ծնված ԱՄՆ քաղաքացի Լեւ Պարնասն օգնել է ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանիին՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցում:

Այդ փաստաթղթերի համաձայն՝ Պարնասը նաեւ հետեւել է Իովանովիչի տեղաշարժին, որն ավելի վաղ հանդես է եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի շրջանակում:

Փաստաթղթի հրապարակումից հետո Պոմպեոն հատարարել է, որ երբեք չի հանդիպել եւ չի շփվել Պարնասի հետ եւ հավելել է, որ իր կարծիքով կապացուցվի զեկույցի մեծ մասի սխալը:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գնահատենք իրավիճակը: Ես կարծում եմ, որ կապացուցվի դրա մեծ մասի սխալը: Մեր եւ որպես պետքարտուղար իմ պարտավորությունն է հետաքննել իրավիճակը»,- նշել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները