Պուտինը ցանկանում է պահպանել իր հսկողությունը Ռուսաստանի հանդեպ․ Պոմպեո

17:26   18 Հունվար 2020    460

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառում, որ քաղաքական փոփոխությունները, որոնք ներկայումս ընթանում են Ռուսաստանում, նպատակ ունեն գործող նախագահ Վլադիմիր Պուտինին ընձեռել հնարավորություն պահպանել վերահսկողությունը երկրի հանդեպ։

Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պոմպեոն մասնավորապես ասել է, որ ամենայն հավանականությամբ, այս փոփոխություններով, որոնք ընթանում են այժմ ռուսական պետության մեջ՝ քաղաքական ոլորտում, Պուտինը փորձում է ապահովել Ռուսաստանի հանդեպ հսկողությունը նաեւ 2024 թվականից հետո, երբ կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը։ Պոմպեոն նաեւ նկատել է, որ միայն ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե այս փոփոխությունները ինչի համար էին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները