Կոնգոյի ԴՀ-ում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից

14:39   18 Հունվար 2020    355

Անհայտ հիվանդությունը հինգ մարդու կյանք է խլել Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևմտյան Մաի-Նդոմբե նահանգում, հայտնում են տեղական իշխանությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլոր հիվանդները մահացել են Կիրի փոքրիկ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նահանգի առողջապահության նախարար Ժան Կլոդ Բոլան լրատվամիջոցներին հայտնել է, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցներն այդ «խորհրդավոր հիվանդությունը» բացահայտնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո  


Վերնագիրի այլ պիտակները