ԱՄՆ-ում սահմանափակելու են օտարերկրացի զինծառայողների հասանելիությունը զենքին

14:55   18 Հունվար 2020    331

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի բազաներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պենտագոնը որոշել է սահմանափակումներ մտցնել զենքի հասանելիության հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սահմանափակումը տարածվելու է օտարերկրացի զինծառայողների վրա։

Որոշման պատճառ դարձած հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերին։ Սաուդյան Արաբիայից ժամանած և ամերիկյան նավատորմում վերապատրաստում անցնող զինծառայողը, հասանելիություն ունենալով զինապահեստին, կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ։

Հրաձգության հետևանքով 3 մարդ մահացել է, 8 մարդ վիրավորվել։ Ինքը՝ հրաձիգը, սպանվել է տեղում՝ դեպքի վայր հասած ոստիկանների գործողություններից։

Դրանից հետո Պենտագոնը որոշել է նախ սահմանափակել օտարերկրացի զինծառայողների հասանելիությունը զենքին, բայց դրանով չի սահմանափակվել։

Ներմուծվելու են նաև նոր ընթացակարգեր, որոնք կանխելու են նման միջադեպերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները