Նոր «չինական» կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը, ըստ բրիտանացի գիտնականների, հասնում է 1,7 հազարի

19:47   18 Հունվար 2020    274

Չինաստանում առաջացած նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալներն են ասում:

Հաղորդվում էր, որ արձանագրվել է հիվանդության լաբորատոր ուսումնասիրություններով հաստատված 45 դեպք, բայց բրիտանացի փորձագետները համոզված են, որ իրականում վիրուսով վարակվել է գրեթե 1700 մարդ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման դեպք էր գրանցվել: Ավելի ուշ պարզվել էր, որ հիվանդության պատճառը նախկինում անհայտ տեսակի կորոնավիրուսն էր: Հայտնի է, որ արձանագրվել է վիրուսով վարակվածների մահվան երկու դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները