Փարիզի օպերայի նվագախումբը փողոցում բացօթյա համերգ է տվել՝ հաջակցություն ցուցարարների

22:43   18 Հունվար 2020    344

Փարիզի «Գարնյե» օպերայի նվագախումբը անվճար բացօթյա համերգ է տվել՝ հաջակցություն ֆրանսիացիների բողոքի զանգվածային շարժմանն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, երաժիշտները նվագել են Նապոլեոն Երրորդ կայսեր հրամանով 1862-ին կառուցված կառույցի դիմաց: Համերգին մասնակցել է օպերայի երգչախումբը: Ակցիայի մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է առնվազն 200 մարդ: Նրանց միացել են նաև «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի դերասանները:

Երաժիշտները հատվածներ են կատարել դասական երաժշտության ստեղծագործություններից: Ելույթն ավարտվել է ազգային օրհներգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները