Դոնբասում իրավիճակը սրվել է․ կան վիրավորներ

09:06   19 Հունվար 2020    416

Օրվա ընթացքում անջատողական ստորաբաժանումները 5 անգամ խախտել են հրադադարը Դոնբասում, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի տեսակներից:

Վիրավորվել են Ուկրաինայի զինված ուժերի ութ մարտիկներ: Այս մասին հայտնում են Միացյալ ուժերի գործողությունների շտաբի մամուլի կենտրոնից՝ գրում է korrespondent.net-ը:

Հրաձգությունն իրականացվել է Պեսկի, Կրասնոգորովկա, Պավլոպոլ, Վասիլևկա և Օրեխովո բնակավայրերի տարածքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, որ առաջընթաց չի տեսնում Դոնբասում հակամարտության լուծման գործում: ՍԱԳՆ-ում կարծում են, որ Կիևի նոր կառավարությունը չի շտապում իրականացնել իր նախընտրական խոստումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնբաս   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները