Հաֆթարը ժամանել է Բեռլին

09:33   19 Հունվար 2020    347

Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարը ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին՝ լիբիական ճգնաժամը կարգավորելու հարցով համաժողովին մասնակցելու համար, գրում է ТАСС-ը՝ հղում տալով Al Hadath հեռուստաալիքին:

Նշվում է, որ համաժողովն անցկացվելու է կիրակի: Հեռուստաալիքի տվյալներով՝ Ազգային համաձայնության կառավարությունը Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ համաժողովին մասնակցելու համար նույնպես արդեն մեկնել են Բեռլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բեռլինյան համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Ռուսաստանը, Ալժիրը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ֆրանսիան: Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո:

Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաֆթար   Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները