Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են հեռախոսային ահաբեկչի

10:37   19 Հունվար 2020    221

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում հեռախոսային ահաբեկիչ է ձերբակալվել:

Այս մասին հայտնում է Говорит Москва-ն՝ հավելելով, որ վերջինս հաղորդել է Սահմանադրական դատարանի շենքում ենթադրաբար ծրագրված ահաբեկչության մասին:

Տղամարդը պարզաբանել է, որ ցանկացել է հասարակության ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում իրավունքի և ազատության ոտնահարումների վրա, իսկ «ռումբ» ասելով՝ նկատի է ունեցել վերջին տասնամյակում Սահմանադրական դատարանի գործունեությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կասկածյալն ընդունել է հանցանքին իր մասնակցությունը՝ նշելով, որ արածի համար չի ափսոսում: Վիկտոր Նիկոլաևը կալանավորվել է մինչև մարտի 16-ը: Այս մասին հաղորդել է Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ընդհանուր ծառայությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սանկտ-Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները