Աղջիկը Snapchat մեսենջերի շնորհիվ փրկվել է առեւանգողից

10:50   19 Հունվար 2020    276

14-ամյա աղջիկը, որին առեւանգել են Հյուսիսային Կարոլինա նահանգում, կարողացել է փրկվել Snapchat մեսենջերի շնորհիվ, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Աղջկան հանցակիցների օգնությամբ առեւանգել է 55-ամյա Ալբերտ Թոմաս Վասկեսը, որը բերել է նրան մոթել եւ բռնաբարել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համարում աղջիկը ընկերներին գրել է, որ իրեն առեւանգել են, եւ ինքը չգիտի, թե որտեղ է գտնվում։ Նրա ընկերներն, իրենց հերթին, մեսենջերի շնորհիվ որոշել են աղջկա գտնվելու վայրը եւ զանգել փրկարար ծառայություն։

Հանցագործին կալանավորել են նույն մոթելում, երբ նա դուրս գալիս է եղել աղջկա համարից։ Վասկեսին առեւանգման եւ բռնաբարության մեղադրանք են առաջադրել, իսկ նրա հանցակիցները դատարանի առջեւ կկանգնեն հանցավոր համաձայնության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Snapchat  


Վերնագիրի այլ պիտակները