Թրամփը Սոլեյմանիի սպանության նոր բացատրություն է գտել

11:17   19 Հունվար 2020    262

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նրանց, ովքեր մշտապես հարցնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառների մասին, և գտել է զինվորական ղեկավարի ոչնչացման նոր բացատրություն:

Այս մասին հաղորդում է CNN-ը: Նրա խոսքով՝ Սոլեյմանին պատկանում էր հայտնի ահաբեկիչների թվին: ԱՄՆ նախագահը պնդել է, որ այդ գեներալը վաղուց էր գտնվում ԱՄՆ ցուցակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ մարդը վատ էր խոսում մեր երկրի մասին»,- ասել է Թրամփը: Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի շրջանում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները