Հայտնի է Հյուսիսային Կորեայում նորանշանակ ԱԳ նախարարի անունը

12:20   19 Հունվար 2020    316

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Լի Սոն Գվոնը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Փհենյանում դիվանագիտական աղբյուրներին:

ԱԳ նախարարի պաշտոնում Լի Սոն Գվոնը փոխարինել է Լի Յոն Խոնին, որը ղեկավարում էր նախարարությունը 2016 թվականից, իսկ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության ոլորտում աշխատել է 38 տարի: Գործակալության զրուցակցի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի հրաժարականի մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ: Ժողովրդական հանրապետության իշխանությունները հունվարի 11-ին տեղեկացրել էին արտասահմանյան դեսպանատներին ԱԳ նոր նախարար նշանակելու մասին:

Հյուսիսային Կորեան դեռեւս պաշտոնապես չի հաստատել արտաքին գործերի նախարարության պաշտոնում Լի Սոն Գվոնին նշանակելու մասին լուրը: Ակնկալվում է, որ ԱԳ նոր նախարարը լայն հանրությանը կներկայացվի դիվանագետների ավանդական միջոցառման ժամանակ, որը կկայանա լուսնային օրացույցով Ամանորի օրերին, որը պլանավորված է Փհենյանում հունվարի 23-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները