Թրամփը հանդես է եկել Նյու Յորքի շուրջը «ծովային պատի» կառուցման դեմ

18:30   19 Հունվար 2020    295

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմարություն և էկոլոգիապես անբարենպաստ է համարել պատնեշային պատի կառուցումը Նյու Յորքը փոթորիկներից պաշտպանելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Թրամփի խոսքով՝ «ծովային պատը» սարսափելի տեսք կունենա և չի աշխատի, երբ դրա անհրաժեշտությունը զգացվի:

Հաճախակիացող փոթորիկներից մեգապոլիսը հսկայական պատնեշով պաշտպանելու գաղափարը պատկանում է ԱՄՆ ինժեներային զորքերին: Նախագծի իրագործման համար կպահանջվի 25 տարի, գանձարանին այն կարժենա 119 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները