Ավստրալիայի դպրոցներից մեկում արգելել են գենդերային չեզոք զուգարանների օգտագործումը

18:39   19 Հունվար 2020    337

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի ավագ դպրոցում արգելել են «գենդերային չեզոք» զուգարանների օգտագործումը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Նախապես ծրագրված էր, որ այն պետք է դառնա նահանգի առաջին դպրոցը ՝ առանց տղաների և աղջիկների համար հատուկ առանձնացված զուգարանների։

Սակայն հարցը մի շարք մտահոգությունների և քննարկումների առիթ է դարձել ոչ միայն ծնողների, աշակերտների, այլ նաև կրթության նախարարությունում և կրթության նախարարի միջամտությամբ որոշումը վերանայել է։

Վերջինս նշել է, որ դեռահասության շրջանը այնպիսի փոփոխությունների փուլ է, երբ երիտասարդներն առավել խոցելի են դառնում, ուստի նրանց համար պետք է անձնական տարածքի, անվտանգության բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված լինեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները