ԱՄՆ-ում բանկի աշխատակցուհուն ազատել են աշխատանքից՝ հաճախորդին տուն հասնելու համար 20 դոլար տալու պատճառով

18:57   19 Հունվար 2020    337

ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակչուհիներից մեկը պնդում է, որ իրեն ազատել են բանկի իր աշխատանքից՝ օգնության կարիք ունեցող հաճախորդին Սուրբ ծնունդի նախօրեին որպես ճանապարհածախս 20 դոլար տալու համար:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, Էմիլի Ջեյմսը, որը U.S. Bank-ի զանգերի կենտրոնի ավագ աշխատակից էր, անցյալ ամիս զանգ էր ստացել հաճախորդից, որի աշխատավարձի կտրոնը սառեցվել էր:

Բանկի աշխատակցուհին օգնել է հաճախորդին հասանելիություն ստանալ իր հաշվին առկա 1000 դոլար գումարին և տեղեկացրել, որ այն կարող է ստանալ հաջորդ օրն իր բնակավայրին մոտ գտնվող մասնաճյուղից:

Հաջորդ օրը տղամարդը չի կարողացել գումար ստանալ տվյալ մասնաճյուղից` տոների պատճառով: Վերադառնալիս նա կես ճանապարհին է մնացել՝ մեքենան վերալիցքավորելու համար գումար չունենալու պատճառով: Նա զանգահարել է բանկի աշխատակցուհուն և նրան տեղյակ պահել կատարվածի մասին՝ նշելով, որ իրեն 20 դոլար է անհրաժեշտ տուն հասնելու համար:

Ամերիկուհին, մտածելով, որ մոտ է գտնվում այն կայանին, որտեղից հաճախորդը զանգահարել էր, դուրս գալու թույլտվություն է խնդրել ղեկավարից և մոտենալով հաճախորդին` 20 դոլար տվել իր սեփական գումարից:

Դեկտեմբերի 31-ին Ջեյմսը տեղեկացվել է, որ ազատված է աշխատանքից «հաճախորդի հետ չարտոնված գործակցության» պատճառով: Նրա վերադասին նույնպես ազատել են աշխատանքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները