Զելենսկին դիմավորել է Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխող ինքնաթիռը

19:55   19 Հունվար 2020    325

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմավորել է ինքնաթիռը, որը հայրենիք էր տեղափոխում Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները:

Facebook-ում հեռարձակումը կատարել է «Գրոմադսկե» հեռուստաալիքը:

Պետության ղեկավարը Կիևում Բորիսպոլի օդանավակայան է ժամանել այսօր՝ հունվարի 19-ին: Այնտեղ են նաև երկրի վարչապետը, Գերագույն ռադայի խոսնակը, գլխավոր դատախազը, Անվտանգության ծառայության և ՆԳՆ ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք:

Ավիաընկերությունը հավելել է, որ ուկրաինացի քաղաքացիների հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա տերմինալում տեղի ժամանակով ժամը 12-19-ը:

МАУ ավիաընկերության Boeing 737-800 օդանավը կործանվել է հունվարի 8-ին՝ վաղ առավոտյան թռչելով Թեհրանի օդանավակայանից: Զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 11 քաղաքացիներ: Հունվարի 11-ին Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ինքնաթիռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները