Իրանը քննադատել է Մակրոնին` Պարսից ծոցի սխալ անվանման համար

20:44   19 Հունվար 2020    301

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Պարսից ծոցն Արաբական է անվանել:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, այդ եզրույթը ֆրանսիացի առաջնորդն օգտագործել է թվիրթերյան էջում գրառում անելիս՝ տեղեկացնելով, որ Արաբական թերակղզում և Արաբա-Պարսից ծոցում կտեղակայվի ֆրանսիական «Յագուար» օպերատիվ խումբը՝ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:

«Կցանկանայի հիշեցնել պարոն Մակրոնին, որ նեղուցը գտնվում է Իրանից հարավ ընկած հատվածում և միայն մեկ անուն ունի: Եվ դա Պարսից ծոցն է: Ձեր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում նույնքան սխալ է, որքան այն, թե ինչպես եք դուք այն անվանել»,- գրել է Մուսավին սոցցանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները