Պուտինը հանդիպել է Էրդողանին

20:57   19 Հունվար 2020    313

Բեռլինում անցկացվող Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում են ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Պուտինը շեշտել է, որ Մոսկվան եւ Անկարան լավ քայլ են արել կոչ անելով դադարեցնել կրակը Լիբիայում: Այսպիսով, Ռուսաստանը և Թուրքիան նախադրյալներ են ստեղծել Բեռլինում համաժողով անցկացնելու համար: Պուտինը հավելել է, որ հույս ունի շարունակել երկխոսությունը Լիբիայի վերաբերյալ և լուծել հակամարտությունը:

Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ակնկալվում է կարծիքների փոխանակում ճգնաժամի լուծման խնդրի վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել ռազմական գործողությունների վաղաժամկետ դադարեցման, պատերազմող կողմերի հաշտեցման և ՄԱԿ-ի հովանու ներքո լայն քաղաքական երկխոսության սկսման հարցերը, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները