Իրանի կարծիքով՝ ՌԴ-ը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը

21:12   19 Հունվար 2020    375

Ռուսաստանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում կարող է օգնել խաղաղության հաստատմանը», - ասել է Արաղչին: Ըստ նրա՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, քաղաքական և տնտեսական համագործակցությունը վերջին շրջանում ընդլայնվել է:

Արաղչին նշել է, որ Մոսկվան և Թեհրանը նման հայացքներ ունեն տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ՝ ներառյալ Աստանայի գործընթացի հետ կապված աշխատանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները