Ադրբեջանում հարգում են հունվարի 20-ի ողբերգության զոհերի հիշատակը

09:00   20 Հունվար 2020    864

Այսօր Ադրբեջանում նշվում է՝ 1990 թ. հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունների 29-րդ տարելիցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս պատճառով՝ երկրում համազգային սգո օր է հայտարարվել: Այդ օրը կառավարության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի աշխատակիցները, շարքային քաղաքացիները այցելում են Շեհիդների ծառուղի, որտեղ հուղարկավորված են Հունվարի 20-ի ողբերգության զոհերը:

Աշխարհի ուշադրությունը Արյունոտ Հունվարի ողբերգության վրա գրավելու նպատակով, համապատասխան միջոցառումներ կանցկացվեն` արտերկրում Ադրբեջանի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ադրբեջանական համայնքների կողմից:

Հունվարի 20-ին ժամը 12.00-ին հանրապետության տարածքում մեկ րոպե լռությամբ կհարգվի Շեհիդների հիշատակը, նավերը, ավտոմեքենաները և գնացքները ձայնային ազդանշան կտան: Երկրի տարածքում կիջեցվեն պետական դրոշները:

Նշենք, որ 1990 թ. հունվարի 20-ին ժամը 00:20 րոպեին, ԽՍՀՄ զորքերը՝ առանց համաձայնեցնելու Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հետ, ներխուժեցին Բաքու: Դրանով խախտվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ-ի Սահմանադրությունները, ինչպես նաև Հանրապետության ինքնիշխանության մասին Սահմանադրական օրենքը:

Խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Բաքվում դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, վիրավորվեցին և անհայտ կորան: Իր երկրի պետական անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարի ելած խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի արդյունքում սպանվել է 133, վիրավորվել՝ 744 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալվել է, ևս 5-ը անհայտ կորել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հունվար-20  


Վերնագիրի այլ պիտակները