Բեռլինի գագաթնաժողովի մասնակիցները Լիբիայի հարցով համատեղ հայտարարությամբ են ներկայացել

09:59   20 Հունվար 2020    241

Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի մասնակիցները համատեղ որոշում են կայացրել եւ կոչ արել դադարեցնել երկրի տարածքում բոլոր տեսակի ռազմական շարժերը, այդ թվում՝ հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցուցաբերելու շրջանակում:

Այդ մասին ասվում է կիրակի Բեռլինում կայացած Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի արդյունքում հաստատված փաստաթղթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական ակտիվությունը հակամարտության կողմերի կողմից կամ հրադադարի գործընթացի հենց սկզբից Լիբիայի ամբողջ տարածքում հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցուցաբերելու շրջանակում»,-նշված է փաստաթղթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել իրականացնել «վստահության ամրապնդմանը նպաստող միջոցառումներ, ինչպիսիք են գերիների փոխանակումը»:

Լիբիայի հարցով Բեռլինում կայացած միջազգային գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սահմանել պատժամիջոցներ երկրում հրադադարի ռեժիմը խախտողների նկատմամբ:

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել ռազմականացված խմբերի զինաթափմանը կամ դրանց ներառմանը անվտանգության պետական կառույցներում, ինչը պետք է լուծվի անհատական մակարդակում:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է նաեւ զենքի մատակարարման էմբարգոյի, նավթային օբյեկտների անվտանգության ապահովման, ուժի օրինական կիրառման համար պետության մենաշնորհի վերականգնման, ռազմական հակամարտության մեջ չներգրավվելու եւ տնտեսական վերականգնման մեխանիզմի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին   Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները