Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համաժողովի ժամանակ

10:36   20 Հունվար 2020    237

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում կայանալիք Հոլոքոստի զոհերի հիշատակին և Աուշվից նացիստական ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է The Times of Israel պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Մեզ (Ուկրաինային) չեն հրավիրել ելույթ ունենալու: Բայց ամեն դեպքում ես ներկա կլինեմ այդ միջոցառմանը»,-ասել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ տվյալ իրավիճակում, երբ Հոլոքոստի ժամանակ զոհված ամեն չորրորդ հրեա եղել է Ուկրաինայից, արդար կլիներ, որ ինքն էլ խոսքով հանդես գար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Հոլոքոստ  


Վերնագիրի այլ պիտակները