Տեխասում համերգի ժամանակ հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել

11:36   20 Հունվար 2020    258

Երկու մարդ զոհվել է և հինգը մարմնական վնասվածքներ են ստացել Տեխասի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, Twitter-ում հաղորդել է տեղի ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Սան-Անտոնիո քաղաքի Ventura ակումբում։

«Ակումբում վեճ է տեղի ունեցել մի խումբ մարդկանց միջև և նրանցից մեկը հանել է ատրճանակն ու սկսել է կրակել»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Մաքմանուսը։ Նա նշել է, որ մի հոգի տեղում մահացել է, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ևս մեկ տուժած։

Ինչպես նշել է Մաքմանուսը՝ բոլոր զոհվածներն ու տուժածները ակումբի մշտական հաճախորդներն են եղել։

Ոստիկանությունը ներկայումս փնտրում է կասկածյալին, որին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Միջադեպի կապակցությամբ քննությունը ընթացքի մեջ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տեխաս  


Վերնագիրի այլ պիտակները