«Չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն մեզ ներքաշի իր ներքաղաքականության մեջ». Զելենսկի

11:44   20 Հունվար 2020    309

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Times of Israel պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, բայց չի ցանկանում, որ Ուկրաինան ու նրա քաղաքացիները ներքաշվեն Վաշինգտոնի ներքին գործերի մեջ:

«Ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել... Ես, որպես Ուկրաինայի նախագահ, արել եմ ամեն բան, ինչ կարող էի, որպեսզի ունենանք լավ, հուսալի, ամուր հարաբերություններ մեր ռազմավարական գործընկերներից մեկի` Միացյալ Նահանգների հետ»,-ասել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ միշտ փորձել է խուսափել Ուկրաինայի և նրա քաղաքացիների ներքաշվելուն ԱՄՆ ներքին կյանք:

«Դա նրանց երկիրն է, և նրանք վերաբերվում են իրենց երկրին այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: Եվ ես չեմ ցանկանում, որ նրանք ներքաշեն մեզ գործերի մեջ, որոնք կապված են իրենց ներքին քաղաքականության հետ»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին դեռևս նոյեմբերին հայտարարել էր, որ իրենք չեն խառնվելու ԱՄՆ-ի սպասվող ընտրություններին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերին ԱՄՆ նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց է սկսել երկու կետով` լիազորությունների չարաշահում և Սենատի աշխատանքի խոչընդոտում: Դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա քաղաքական ծառայություններ է պահանջել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց` ամերիկյան օգնության դիմաց: Թրամփը հերքում է մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները