Թրամփը քննադատել է Նյու Յորքի շուրջ «ծովային պատի» կառուցման գաղափարը

12:08   20 Հունվար 2020    248

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի շուրջ փոթորիկներից պաշտպանող «ծովային պատի» կառուցման գաղափարը որակել է հիմար եւ շրջակա միջավայրին վնաս պատճառելու ունակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա այս մասին գրել է իր Twitter-յան էջում:

Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ ինժեներական զորքերն առաջարկել են գլոբալ տաքացման հետեւանքով առաջացող հաճախակի կործանարար փոթորիկներից Նյու Յորքը պաշտպանելու համար վիթխարի պատի կառուցման նախագիծ: Հաղորդվում էր, որ այդ պատը կարժենա 119 մլրդ դոլար, իսկ կառուցումը կավարտվի ոչ պակաս, քան 25 տարում:

Թրամփի կարծիքով հազվադեպ փոթորիկներից պաշտպանվելու համար ամերիկյան խոշորագույն քաղաքի շուրջ ծավալուն բազմամիլիարդանոց ծովային պատի կառուցումը թանկարժեք, հիմար եւ բնապահպանական տեսակետից անընդունելի գաղափար է, որն անհրաժեշտության դեպքում չի գործի: Թրամփը նշել է, որ պատը սարսափելի տեսք կունենա, եւ Նյու Յորքի բնակիչներին խորհուրդ է տվել պատրաստել հատակի փայտեր ու դույլեր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս նախագծի հակառակորդներն արեն հայտարարել են, որ պատը կարող է արագ հնանալ ծովի մակարդակի բարձրացման ոչ ստույգ գնահատականի պատճառով: Նրանց կարծիքով՝ դրանից բացի, նման արգելապատնեշը կարող է պաշտպանել միայն փոթորկի ալիքներից, իսկ մակընթացության բարձր ալիքներից անօգտակար կլինի: Նախագծի բացասական կողմերից նշվում է նաեւ այն, որ պատը կզպի քաղաքային կեղտաջրերը:

Պարբերականը հայտնում է, որ 7 տարում Նյու Յորքում փոթորիկներին զոհ է գնացել 72 մարդ, տարերքը հասցրել է 62 մլրդ դոլարի վնաս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները