Թբիլիսիի փողոցներում 18-մետրանոց ավտոբուս են թեստավորում

12:16   20 Հունվար 2020    246

Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթեւեկել 18-մետրանոոց ավտոբուս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է քաղաքագլխի տեղակալ Մայա Բիտաձեն: Նրա տեղեկատվությամբ՝ ավտոբուսը, որը նախատեսված Է 150 ուղեւորի համար, մեկ ամսվա ընթացքում կերթեւեկի Վրաստանի մայրաքաղաքի 10 հիմնական պողոտաներով եւ կսպասարկի ուղեւորներին:

«Քաղաքապետարանի միջնորդությամբ ընկերություններից մեկը թեստային ռեժիմով բերել Է 18-մետրանոց ավտոբուս: Այդ ավտոբուսը մեծ գաբարիտներով Է, որի համար Թբիլիսիում անհրաժեշտ Է կարգի բերել ենթակառուցվածքը»,- հայտարարել Է Բիտաձեն Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ ավտոբուսը մեկ ամսվա ընթացքում գիշերային ժամերին կերթեւեկի Թբիլիսիի փողոցներով:

Ընդամենը Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորում Է գնել 179 միավոր 18-մետրանոց ավտոբուս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները