Մսավաճառները ճանապարհ են փակել. «էգուց էլ ռայոններն ենք փակելու»

12:44   20 Հունվար 2020    801

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Ամիրյանի փողոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները 10 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի կառավարության ներկայացուցիչները իջնեն իրենց հետ հանդիպելու։

«10 րոպեն անցավ, փակում ենք փողոցները»,- ասացին ակցիայի մասնակիցները և, ինչպես հայտնեցինք, փակեցին Ամիրյան փողոցը։

Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, սակայն գյուղացիները չեն պատրաստվում ենթարկվել պահանջին։

Հայաստանի հանրապետության հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում։ Ոստիկանները 5 րոպե ժամանակ են տվել ցուցարարներին Ամիրյան փողոցը բացելու համար։ Այլապես, ըստ ոստիկանների, հարկադրանքի միջոցներ են կիրառվելու։






Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները