Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

12:53   20 Հունվար 2020    277

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Պլանավորված էր, որ Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը կուղեւորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին,-ասել է նա:-Սակայն, չնայած պաշտոնական հրավերին, նա փոխել է իր ծրագիրը, ուստի այդ ուղեւորությունը չի կայանա»:

Մուսավին չի ճշտել Դավոս մեկնելուց Զարիֆի հրաժարվելու պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները