Xiaomi ընկերությունը հայտարարել է Poco բերնդի անկախանալու մասին

13:41   20 Հունվար 2020    284

Xiaomi ընկերությունը հայտարարել է Poco բերնդի անկախանալու մասին:

Ընդ որում՝ լիովին կանխատեսելի է, որ նախնական հաղորդագորությունը ստացվել է հենց Xiaomi India-ի փոխնախագահից, չէ որ ի սկզբանե Pocophone F1 մոդելը թողարկվել է Հնդկաստանի շուկայի համար՝ չնայած, ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, տարածում է գտնել նաեւ ուրիշ երկրներում, գրում է Planet Today-ը:

Այդ սմարթֆոնը թողարկվել էր դեռեւս 2018 թվականի օգոստոսին եւ ունեցել բավականին բարձր տեխնիկական բնութագրիչներ: Հասանելի գնի հետ մեկտեղ դա ապահովել էր սարքի հաջողությունը: Սակայն այդ մոդելից հետո նույն շարքի մյուս սմարթֆոններ չէին թողարկվել, այդ պատճառով տարածվել էին ասեկոսեներ Poco ստորաբաժանման փակման մասին:

Սակայն, ինչպես այժմ հայտնի է դարձել, ընկերությունն ուներ բոլորովին այլ ծրագրեր, եւ Poco-ն այժմ առանձնանում է որպես ինքնուրույն բրենդ եւ արդեն առաջիկայում պետք է սպասել Poco F2 սմարթֆոնի թողարկմանը: Նաեւ հարկ է նշել, որ Poco-ն արդեն ունի իր առանձին վեբկայքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Xiaomi  


Վերնագիրի այլ պիտակները