ԱՄՆ-ին ձեռնտու են լավ հարաբերությունները ՌԴ-ի և Չինաստանի հետ․ Թրամփ

15:42   20 Հունվար 2020    342

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին ձեռնտու է լավ հարաբերությունների պահպանումը Մոսկվայի և Պեկինի հետ։

Այս մասին նա հայտարարել է՝ Տեխաս նահանգում ելույթ ունենալով ագրարային ոլորտի ներկայացուցիչների հետ, փոխանցում է Successful Farming-ը։

«Չինաստանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը լավ է, ինչպես շատ այլ երկրների հետ։ Սակայն մենք չենք ցանկանում, որպեսզի մեզ օգտագործեն իրենց շահերի համար»,-ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հավելել է, որ այժմ Պեկինը հարգում է Վաշինգտոնին։ Նախագահի կարծիքով՝ Չինաստանի հետ առևտրային գործարքից ամենից շատ կշահեն գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին կողմերի միջև ստորագրվել է առևտրային գործարքի առաջին փուլի մասին պայմանագիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները