Մակրոնն ու Մերկելը Բեռլինում «կորցրել» էին Պուտինին

16:38   20 Հունվար 2020    366

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Լիբիայի հարցով անցկացված միջազգային համաժողովի շրջանակում լուսանկարման արարողության ժամանակ «կորցրել» են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը: Տեսանյութում երևում է, որ Անգելա Մերկելը լուսանկարահանմանը պատրաստվելու ժամանակ հարցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, թե որտեղ է Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մի քանի վայրկյան անց Ռուսաստանի նախագահը միացել է գործընկերներին, և Անգելա Մերկելը ցույց է տվել, թե որտեղ պետք է կանգնի Պուտինը լուսանկարվելու արարողության ժամանակ:

Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները