Մոսկվայում ոստիկանությունը ծամելու համար նախատեսված ծխախոտով ավելի քան 4500 տարա է առգրավել

17:21   20 Հունվար 2020    300

Մոսկվայի ոստիկանությունը կանխել է նիկոտին պարունակող խառնուրդների արտադրությունը, առգրավել օգտագործման համար պատրաստի ավելի քան 4500 տարա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը:

«Մայրաքաղաքի արևելքում տեղակայված պահեստային շինություններից մեկում նիկոտին պարունակող խառնուրդների փաթեթավորում և դրա պահպանում է կազմակերպվել: 240 քմ մակերեսով արտադրական տարածքում փաթեթավորման 2 մեքենա, ինչպես նաև պիտակներ և փաթեթներ են եղել: Առգրավվել է, ենթադրաբար, ծամելու ենթակա խառնուրդով 10 լիտր տարողությամբ 33 պլաստմասե տարա և օգտագործման համար պատրաստի ավելի քան 4500 տարա»,- նշել է Վոլկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով ՝ Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14.43-րդ հոդվածի 2-րդ մասով քր. գործ է հարուցվել (արտադրողի, վաճառողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտում): «Ներկայում ոստիկանության աշխատակիցները պարզում են ապօրինի գործողություններում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները