Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները. Axios

14:13   20 Հունվար 2020    269

Սպիտակ տունը պլանավորում է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան:

Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների:

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում է ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ ուղղմամբ: Այդ դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը համարել է «բացարձակ ծիծաղելի»: Փոփոխվում են B տիպի այցագրերի տրման կանոնները, որոնք կարճ ժամկետով տուրիստական եւ գործարար նպատակներով ժամանման համար տրվում են հայցորդներին, հրատարակությանը պատմել է Սպիտակ տան մի աղբյուր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետական դեպարտամենտի աշխատակիցները կարող են մերժել փաստաթուղթ տալը, եթե համարեն, որ դիմողը պլանավորում է երկիր ժամանել, որպեսզի քաղաքացիության հասնի երեխայի համար: Թրամփի աշխատակազմին մոտ՝ Ներգաղթի հետազոտության կենտրոնի գնահատումներով՝ տարեկան մոտավորապես 33 հազար օտարեկրացի երեխա Է ծնվում ԱՄՆ-ի տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները