Պարոն վարչապետ, թող ապրենք. կանգնի ասա՝ հելեք գնացեք, հելնենք գնանք. Ակցիա

14:16   20 Հունվար 2020    629

Հայաստանի կառավարության մոտ մսավաճառների ակցիան շարունակվում է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, սպանդանոցների դեմ պայքարող մսավաճառները նշում են, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան. «Ինչո՞ւ պետք է գյուղացին աշխատի, տանջվի, հետո փողը տանեն տան ուրիշին»:

Մեկ այլ գյուղացու խոսքերով, սա նոր բիզնեսի ձև է. «Մեզ ձեռք չի տալիս: Պարոն վարչապետ, թող ապրենք: Կանգնի ասա՝ հելեք գնացեք, հելնենք գնանք»,-նշեց նա:

«Եթե գյուղացին չաշխատեց, քաղաքացին չի ապրի: Այստեղ կանգնած ենք, որևէ մեկը չկա իջնի մեր հարցերին պատասխանի»,-նշեց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները