BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում է պաշտոնը

18:53   20 Հունվար 2020    294

BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը պաշտոնաթող է լինում:

Նշված է, որ Հոլլի պաշտոնաթողությունը տեղի կունենա ամռանը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է յոթ տարի: Լորդ Հոլլը նաեւ BBC-ի գլխավոր գործադիր տնօրենն է եւ գլխավոր խմբագիրը:

Նա հայտարարել է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոլլի հեռանալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կորպորացիայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ քննադատությունը տղամարդկանց եւ կանանց անհավասար աշխատավարձի, քաղաքական կանխակալության եւ տարեց բրիտանացիների համար անվճար հեռուստատեսային թուլատրագրերի լուծարման կապակցությամբ:

BBC-ն հեռուստառադիոհաղորդումների աշխարհում հնագույն ընկերություններից մեկն է, որը հիմվել է 1922 թվականին: Դրա կառուցվածքի մեջ մտնում են ինը համազգային եւ տասն ազգային հեռուստաալիքներ, ինչպես նաեւ 40 տարածաշրջանային ռադիոկայաններ: Կորպորացիայում աշխատում է ավելի քան 20 հազար աշխատակից: BBC-ի լսարանը Մեծ Բրիտանիայի բնակչության 94 տոկոսն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները