Պուտինի հետ երկխոսություն սկսելը դրական արդյունքներ է տալիս. Զելենսկի

19:05   20 Հունվար 2020    347

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ է տալիս:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ սկսվել է մեր երկխոսությունը: Մենք մի քանի հեռախոսազրույց ունեցանք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստեղծել ենք մեր երկխոսության ձեւաչափ, որը հանգեցրել է մի քանի զգայուն որոշումների: Մենք վերադարձրեցինք մեր գերիներին, մեր նավերը: Առանց հանդիպումների երեք տարուց հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ «նորմանդական ձեւաչափի» շուրջը:

«Ես կարծում եմ,- շարունակել է Զելենսկին,- նա հասկանում է իմ դիրքորոշումը. Ուկրաինան անկախ երկիր է, մենք մեծ երկիր ենք, ամենամեծը Եվրոպայում: Ես կարծում եմ, որ նա հասկանում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները