Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա

19:37   20 Հունվար 2020    368

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օրինագծի դիտարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչները կլինեն սահմանադրական հանձնաժողովի համանախագահներ Անդրեյ Կլիշասը, Պավել Կրաշենիննիկովը և Տալիյա Խաբրիևան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պուտինը հունվարի 15-ին Դաշնային խորհրդին ուղղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մեջ ամրագրել նվազագույն աշխատավարձի չափը, խստացնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջները, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև վերաբաշխել լիազորությունները:

Բարեփոխումների վերաբերյալ հատուկ առաջարկներ պատրաստելու համար 75 հոգանոց աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել:

Բարեփոխումների վերաբերյալ համընդհանուր քվեարկությունը կարող է անցկացվել այս տարվա ապրիլին կամ մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները