Լուկաշենկոն փոփոխություններ է արել Բելառուսի ռազմական ղեկավարության կազմում

19:46   20 Հունվար 2020    270

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է արել երկրի ռազմական ղեկավարության կազմում:

Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն տեղեկացրել է, որ նախօրեին որոշում է կայացրել պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռյաբկովին երկրի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Արևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը, Գլխավոր հրամանատարության ղեկավար՝ ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Մենք զինվորական մարդիկ ենք, հեշտ ժամանակներ չեն: Դա չի նշանակում, որ վաղը պատերազմ է, և ստիպված կլինենք պատերազմել ինչ-որ մեկի դեմ, ոչ մի դեպքում»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ ընդգծելով, որ «ռազմական կազմակերպությունը չի հանդուրժում անորոշությունը»:

2019-ի դեկտեմբերին Լուկաշենկոն Բելառուսի պաշտպանության նոր ծրագիր է ստորագրել, որի համաձայն՝ երկիրը պահպանում է «անվտանգության դոնորի» կարգավիճակը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Լուկաշենկոն պաշտոնից ազատել էր Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, որն անցել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները