Պարագվայի բանտից 75 կալանավոր է փախել, որոնք Բրազիլիայի խոշորագույն և ամենավտանգավոր հանցախումբն են

19:52   20 Հունվար 2020    357

Պարագվայում առնվազն 75 կալանավոր է փախել բանտից ստորգետնյա թունելի միջոցով:

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փախուստի դիմած բանտարկյալների մեծամասնությունը բրազիլական PPC հանցախմբի անդամներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՆԳ նախարար Էուկլիդես Ասեվեդուն նրանց բնութագրել է որպես «չափազանց վտանգավոր» և նշել, որ նրանցից ոմանք գուցե արդեն հասել են Բրազիլիա:

Նրա խոսքով՝ Բրազիլիայի հետ սահմանային Պեդրո Խուան Կաբալյերո քաղաքի ոստիկանությունը, որտեղ էլ գտնվում է բանտը, առավելագույն զգոնության է բերվել զանգվածային փախուստից հետո:

Ըստ պաշտոնական տվյալների՝ PCC հանցախումբը Բրազիլիայի խոշորագույն, ամենավտանգավոր և ամենալավ կազմակերպված հանցավոր խմբավորում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները