Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ է զոհվել կամրջի փլվելու հետևանքով

20:15   20 Հունվար 2020    332

Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետևանքով:

Ինչպես նշում է գործակալությունը, հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք հայտնաբերել ենք կամրջի փլուզման հետևանքով ինը զոհի»,- հայտարարել է նահանգի որոնողա-փրկարարական վարչության ղեկավար Աբդուլ Մալիքը: Նա հավելել է, որ ևս մեկ մարդ անհայտ կորած է համարվում:

Որոնումներին մասնակցել են 100-ից ավելի փրկարարներ, զինվորներ, ոստիկաններ, Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության աշխատակիցներ ու կամավորներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները