Իսպանիայում տարերքի զոհ է դարձել առնվազն երեք մարդ

20:23   20 Հունվար 2020    395

Իսպանիայում առնվազն երեք մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով և ձյան տեղումներով:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կիրակի օրը մի տղամարդ է մահացել Աստուրիա ինքնավար հանրակցությունում: Բացի այդ, երկուշաբթի օրը հայտնի է դարձել Գանդիայում անօթևան մի կնոջ մահվան մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը փոթորկի պատճառով նախազգուշական հայտարարություն է արել թագավորության 33 նահանգում: Եղանակային պայմանների պատճառով փակվել են մի քանի ճանապարհներ, ինչպես նաև Վալենսիայի և Գանդիայի նավահանգիստները:

Թերթի տվյալներով՝ Վալենսիայի 194 մունիցիպալիտետներում չեղարկված են պարապմունքները: Իսպանիայի օդանավակայանների վարչությունը Twitter-ում հայտնել է, որ Ալիկանտեի օդանավակայանն օրվա ընթացքում փակ կլինի անվտանգության նկատառումներով:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակային բարդ պայմանները կպահպանվեն նաև հունվարի 21-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները