Բիզաչա. ևս մեկ իտալական քաղաք, որտեղ կարելի է տուն գնել 1 եվրոյով՝ առանց պարտադիր ներդրումների

20:56   20 Հունվար 2020    412

Իտալիայի Կամպանիա մարզում գտնվող Բիզաչա ավանը միանում է 1 դոլարով կամ 1 եվրոյով տներ վաճառող իտալական քաղաքների շարքին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գեղատեսիլ բնակավայրում 90 կիսաքանդ տուն է վաճառքի հանվել մեկ եվրոյով: Այդպիսով իշխանությունները մարդկանց խրախուսում են սեփականություն ձեռք բերել այստեղ:

«Մենք կանգնած ենք արտասովոր իրավիճակի առաջ: Լքված տարածքները գնալով շատանում են քաղաքում: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք ընտանիքներին, որոնք կմիանան մեր պայքարին: Մենք նրանց ավելին ենք առաջարկում, քան մեկ տուն գնելը. իրականում այստեղ կարելի է նոր կյանք սկսել»,- ասել է փոխքաղաքապետը:

Ինչպես նման առաջարկ ներկայացնող բոլոր մյուս քաղաքների դեպքում, այստեղ էլ տուն ձեռք բերողները պարտավորվում են վերանորոգել այն: Սակայն ի տարբերություն մյուս քաղաքների՝ այստեղ ո՛չ սահմանված պարտադիր ներդրում է պահանջվում անել, ո՛չ էլ աշխատանքն ավարտին հասցնելու ժամկետներ են սահմանվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները